Հայտնի է՝ ովքեր կլինեն Ազգային կոմիտեի կազմում
21 Սեպտեմբերի 2023, 19:28
Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մեկնարկին հայտնեց համաժողովրդական շարժումը համակարգելու համար ձեւավորվող Ազգային կոմիտեի կազմը։
Այն բաղկացած կլինի 11 գործչից, այս պահին հրապարակվեց 5 անուն ` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան։
Մանուկյանը կոչ արեց վաղը առավոտյան ժամը 10-ին հավաքվել կառավարության շենքի մոտ ու թույլ չտալ, որ անցկացվի կառավարության հերթական նիստը։ Բացի այդ, նա կոչ արեց պարալիզացնել քաղաքը, փակել փողոցներ։
Իսկ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ վաղը առավոտյան 7։30-ից սկսվում են անհնազանդության գործողությունները: Նա կոչ արեց ճանապարհը փակ պահել բոլոր մեքենաների համար, թույլ տալ անցնել միայն Շտապ օգնության մեքենաներին։