Ադրբեջանի գործողությունները սարսափելի են. ԱՄՆ սենատոր Քորի Բուքեր

22 Սեպտեմբերի 2023, 00:40

Քաղաքականություն

ԱՄՆ սենատոր Քորի Բուքերն անդրադարձել է Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով ադրբեջանական գործողությունները: Բուքերը X-ի իր էջում գրառում է կատարել:

«Ադրբեջանի գործողությունները Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ սարսափելի են: Խստորեն դատապարտում եմ այս բռնությունը և կոչ եմ անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,-ն շել է Բուքերը: