Երևանի մի շարք դպրոցներում դասադուլ է
22 Սեպտեմբերի 2023, 09:37
Yerevam.Today-ի փոխանցմամբ՝ Երևանում բազմաթիվ ծնողներ երեխաներին հրաժարվել են դասի տանել և միացել են Հանրապետության հրապարակում ընդդիմության հայտարարած դասադուլին։ Ծնողները նշում են, որ Արցախում երեխաներ են սպանվում, և իրենք չեն կարող սովորական կյանքով ապրել։ խոսքը վերաբերում է բազմաթիվ դպրոցների։
Վաղ առավոտից նաև բողոքի զանգվածային ակցիաներ են Երևանում, փակ են մի շարք փողոցներ։
Մարզերում ևս նախատեսված են անհնազանդության գործողություններ։