Հայերի իրավունքները և նրանց դրությունը հարգելը անհրաժեշտություն է. Իրանի նախագահ
22 Սեպտեմբերի 2023, 17:19
Մեր զինված ուժերը հաջողությամբ կանխել և կանխում են ցանկացած աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխություններ, Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
«Հայերի իրավունքները և նրանց դրությունը հարգելը անհրաժեշտություն է։ Այնպիսի կերպով, որ տարածաշրջանում պետք է պահպանվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները, և ամբողջությամբ պահպանվեն միջազգայնորեն ճանաչված սահմանները» ,-ասել է Ռաիսին։