Արարատ Միրզոյանի քայլը փախուստ էր, ոչ թե դեմարշ. Կարո Արարատ

22 Սեպտեմբերի 2023, 22:32

Քաղաքականություն

Թույլ երկիր կողմը չպետք է դեմարշ անի։ Դա դեմարշ չէր, փախուստ էր, որովհետև եթե նախարարը ներկայացներ հայ ազգի շահերը, պիտի մնար այնտեղ մինչև վերջ, լսեր իր թշնամու, կոլեգայի ասածները, նաև նրա խոսքին ինչ-որ փաստեր ավելացներ։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է քաղաքագետ, ակտիվիստ Կարո Արարատը՝ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Ջեյհուն Բայրամովի ելույթի ժամանակ դահլիճը լքելուն։

«Թույլ երկիր կողմը չպետք է դեմարշ անի։ Թույլ ոչ միայն այդ դահլիճում, նաև քաղաքականության շնորհիվ` տարածաշրջանում, թույլ երկրի նախարարը իրավունք չունի այսպիսի դեմարշ անել։ Դա դեմարշ չէր, փախուստ էր, որովհետև եթե նախարարը ներկայացներ հայ ազգի շահերը, պիտի մնար այնտեղ մինչև վերջ, լսեր իր թշնամու, կոլեգայի ասածները, նաև նրա խոսքին ինչ-որ փաստեր ավելացներ, կոպիտ ասած՝ այնտեղ թաղեր իր կոլեգային»,- ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Հայաաստանի բնակչության մեծ մասը դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն, իշխանությանը, բայց միայն մի քանի հազարն է փողոց դուրս գալիս․

«Դժվար է ասել՝ ինչ է լինելու, որովհետև գլխավոր խնդիրն այն է, թե ինչու է Երևանում բնակչության 80 տոկոսը դեմ իշխանության քաղաքականությանը, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն, բայց փոողոց են դուրս գալիս մի քանի հազար հոգի։ Այստեղ է խնդիրը, թե ինչու դուրս չեն գալիս փողոց»,- հռետորական հարց է տվել Կարո Արարատը։