Արցախից Հայաստան է տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի

24 Սեպտեմբերի 2023, 11:27

Քաղաքականություն

Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կարմիր խաչի ուղեկցությամբ նրանք անցել են Հակարիի կամուրջը։