Արցախցիների առաջին խումբը հասել է Կոռնիձոր

24 Սեպտեմբերի 2023, 14:49

Քաղաքականություն

Արցախից առաջին խումբը ժամանել են հայկական Կոռնիձոր գյուղ, հայտնում է RT-ի ռազմական թղթակից Իլյա Վասյունինը:

Ժամանել են մի քանի մեքենաներ։ Կանայք և երեխաները գնում են գրանցման կենտրոն, որը գտնվում է Լաչինի միջանցքի հարևանությամբ։

Սպասվում է նաև շտապօգնության մեքենաների շարասյունը, որը վիրավորներին տեղափոխելու է Հայաստանի հիվանդանոցներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ: