Անտարբեր մարդի՛կ, հաջորդը դո՛ւք եք ցեղասպանվելու, դուրս եկե՛ք․ Նունիկ Ավետիսյան

24 Սեպտեմբերի 2023, 22:22

Քաղաքականություն

Այն պահին, երբ քո ազգին ցեղասպանում են, իսկ դու նստում ես տանը, մեղք ես գործում։ Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Alpha News-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից Նունիկը։

«Անտարբերությունը համարվում է աշխարհի 8-րդ մեղքը։ Երբ տեսնում եմ, թե ինչպես են կոտորում հայ մանուկներին, ինչպես են հայ զինվորի գլուխը կտրում, ես չեմ կարողանում տանը նստել։ Այս ամենի մեղավորը ներկայիս իշխանությունն է և այստեղ գալով՝ ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում, որ արցախահայությունը րոպե առաջ փրկվի»,- ասաց նա։