Պարտադիր չի հրապարակում ռումբ ընկնի, որ մարդիկ հասկանան՝ վիճակը ծանր է․ Ռուդիկ Մկրտումյան

24 Սեպտեմբերի 2023, 22:52

Քաղաքականություն

Եթե մարդիկ հասկանան, թե ինչ վտանգ է կախված մեր գլխին, պետք է գան ու պայքարեն, քանի որ այս պահին ավելի վատ իրավիճակ չի կարող լինել։ Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Alpha News-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից Ռուդիկ Մկրտումյանը։

«Մենք մեր հայրենիքի մի մասը կորցրեցինք անգրագետ կառավարման պատճառով։ Մեզ այսօր պետք է գրագետ ղեկավար, որ է՛լ ավելին չկորցնենք։ Արցախցիներն էլ հիասթափված ու անորոշ իրավիճակում են այս պահին։ Այնտեղ գտնվող որևէ մեկը չգիտի, թե հաջորդ պահին ինչ կարող է լինել»,- ասաց ցուցարարը։