Ուժեղ պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին

25 Սեպտեմբերի 2023, 20:17

Քաղաքականություն

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։

Մինչև պայթյունի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության հրապարակումը, համացանցում տեսանյութեր էին հայտնվել, որոնցում երեւում էր պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը։