Անհրաժեշտ է երաշխավորել ԼՂ մշտական ​​բնակչության անվտանգությունը․ Բրազիլիայի ԱԳՆ

30 Սեպտեմբերի 2023, 11:15

Քաղաքականություն

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով Բրազիլիայի կառավարության «մեծ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ծագումով հազարավոր խաղաղ բնակիչների տեղահանման կապակցությամբ», հատկապես հաշվի առնելով դրա լուրջ հետևանքները։

«Բրազիլիան անհրաժեշտ է համարում երաշխավորել Լեռնային Ղարաբաղի մշտական ​​բնակչության անվտանգությունը, ինչպես նաև՝ նրանց իրավունքների պաշտպանությունը։ Մենք մերժում ենք ուժի և բռնության կիրառումը՝ տարածաշրջանի քաղաքական կարգավիճակը փոխելու համար։ Միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով ձեռք բերված լուծումները կարող են հանգեցնել կայուն խաղաղության և բարգավաճման ողջ տարածաշրջանի համար»,-ասված է հայտարարության մեջ։