Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

01 Հոկտեմբերի 2023, 00:00

Քաղաքականություն

Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։ Այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորության կառավարությունը:

Հայտարարությունում ասվում է, որ ֆինանսավորումը նախատեսված է անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց:

1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորումը կաջակցի ԿԽՄԿ-ին, որն աշխատում է վիրավորներին տեղափոխելու և տեղահանված ընտանիքներին կապի մեջ պահելու համար:

Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոխերտին ասել է, որ ֆինանսական այս փաթեթը կօգնի պաշտպանել ընտանիքներին և կարևոր օգնություն կլինի խոցելի մարդկանց համար: