Ադրբեջանի զինուժը Կութի հատվածում կրակել է սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

02 Հոկտեմբերի 2023, 14:53

Քաղաքականություն

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: