Ադրբեջանի կրակոցների հետևանքով հայկական կողմում կան տուժածներ

02 Հոկտեմբերի 2023, 16:19

Քաղաքականություն

Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. պաշտպանության նախարարությունը տեղեկություններ կտրամադրի ավելի ուշ:

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: