Պետրակովը հրապարակել է ընտրանու ընդլայնված կազմը

05 Հոկտեմբերի 2023, 00:05

Սպորտ

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան և ընկերական Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:  Ըստ հրապարակված ցուցակի` Պետրակովը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան — «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան — «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան — «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ» 
Վբեյմար Անգուլո — «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հանդիպում կանցկացնեն: