ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությանը

05 Հոկտեմբերի 2023, 16:45

Քաղաքականություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ադրբեջանցիների կողմից առևանգված և այժմ Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական գործիչներին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նա միայն նշել է, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, բայց, այլ տեղեկություններ չի հաղորդել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքուն կալանավորել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին:

Հիմա եթերում