Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում հոկտեմբերի վերջին. Շառլ Միշել

06 Հոկտեմբերի 2023, 11:22

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին Եվրոպական խորհրդի ղեկավարը, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հանդիպմանը չի մասնակցել։

Բանակցություններից հետո Միշելը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպման կհրավիրի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։