Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին

06 Հոկտեմբերի 2023, 21:50

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին կարող է մասնակցել տեսակապով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ «Россия-1» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։

«Ես չգիտեմ՝ Փաշինյանը կգա՞ այնտեղ: Իմ կարծիքով, տեղեկություններ կան, որ դա կլինի տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ պատասխանելով հարցին, թե ԱՊՀ գագաթնաժողովում Բիշքեկում նախատեսված է արդյոք հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի միջև։