Դասախոսական երեկո՝ «Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հետքերով» թեմայով
18 Մայիսի 2023, 16:45
«ԱԼԻՔ»-ի փոխանցմամբ՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ՝ մայիսի 17-ի երեկոյեան, կազմակերպւել էր դասախօսական երեկոյ, հաստատութեան կենտրոնատեղիում: Օրւայ դասախօսն էր լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանը:
Բազէն իր բազէի որսող աչքերով, Արեւմտեան Հայաստանում, Արցախում, Կիլիկիայում եւ հայաշխարհում, իր տեսախցիկով որսում է այն ամէնը, ինչ հայկական է, եւ գրանցում, որպէս փաստավաւերագրական տւեալներ: Նրա 30-ամեայ աշխատանքի արգասիքներ են մեծ թւով գրքեր, որոնք միջազգային հանրութեանն են ծանօթացնում պատմական հայաշխարհը:
Երեկոյի սկզբում, Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը հրաւիրեց Իրանի Պատմական Եկեղեցիների կենտրոնի տնօրէն ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանին, ով հակիրճ գծերով ներկայացրեց դասախօսին: ՀՈՒՍԿ-ում կազմակերպւած դասախօսութեան թեման էր՝ «Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի հետքերով», որի ընթացքում դասախօսը, իր եւ իր թիմակիցների միջոցով նկարահանւած լուսանկարներով ու տեսաֆիլմերով, հանդիսատեսին տեղափոխեց Արեւմտեան Հայաստան ու Կիլիկիա, ծանօթացնելով հայկական ոչնչացող գանձերին: Միջոցառման վերջում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իր օրհնանքը փոխանցելով դասախօսին՝ նւիրական աշխատանքի համար, նշեց, որ Բազէի 30 տարիների աշխատանքը ուխտի իրականացում է, որը լաւագոյնս է դրսեւորել: