Վրաստանը պետք է մասնակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Ալիև
08 Հոկտեմբերի 2023, 17:30
Վրաստանը միջնորդի կարգավիճակով պետք է մասնակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ասուլիսի ժամանակ։
«Իմ պատկերացմամբ՝ պատմական, թե աշխարհագրական տեսանկյունից ճիշտ կլինի Վրաստանին ներգրավել այս հարցում։ Ես շնորհակալ եմ պարոն Ղարիբաշվիլիին՝ այս հարցում մեզ օգնելու պատրաստակամության և որպես միջնորդ հանդես գալու իր առաջարկի համար»,- ասել է Ալիևը։