Աշխարհը ոչինչ չի արել՝ կանխելու հայերի սպանությունը․ հայազգի դերասան Ջո Մանգանիելոն կոչ է արել պատժել Ադրբեջանին

11 Հոկտեմբերի 2023, 19:31

Քաղաքականություն

Հայկական արմատներ ունեցող ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն Instagram-ում կիսվել է ամերիկացի ստենդափեր Չելսի Հարթի տեսանյութով, որում նա ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու Արցախում տիրող իրավիճակը։ Մանգանիելոն նշել է, որ Չելսին հրապարակման մեջ հրաշալիորեն պատմել է այն, ինչ կատարվում է Արցախում։ 

«Հայ ժողովրդի պատմության ու Արցախի ներկայիս վիճակի մասին հրաշալի տեսանյութ՝ Չելսի Հարթի կողմից։ Երբ աշխարհը կենտրոնանում է աշխարհի մյուս մասերում առկա կոնֆլիկտների վրա, բայց ոչինչ չի արվել՝ կանխելու հայերի սպանությունը․․․ Սանկցիաներ կիրառե՛ք Ադրբեջանի դեմ»,-գրել է դերասանը։