Հայ ըմբիշները՝ ՌԴ ՊՆ գավաթի միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիրներ

10 Հոկտեմբերի 2023, 21:40

Սպորտ

Կիզիլ քաղաքում կայացել են Ռուսաստանի պաշտպանության նախարարի գավաթի համար ըմբշամարտի առաջին միջազգային մրցաշարի ամփոփիչ գոտեմարտերը:

Թիմային մրցաշարին մասնակցել են 70-ից ավելի մարզիկներ, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Բելառուսը, Իրանը, Ռուսաստանը, Սիրիան և Տաջիկստանը:

Բրոնզի համար պայքարում էին Հայաստանի և Բելառուսի թիմերը: Նրանց գոտեմարտն ավարտվել է 5:4 հաշվով՝ հօգուտ ՀՀ հավաքականի:

Ռուս մարզիկները եզրափակիչ խաղում 9:0 հաշվով առավելության են հասել Իրանի հավաքականի նկատմամբ: