Վրաստանն ապացուցել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում կարող է չեզոք լինել. վրացի քաղաքագետը՝ Թբիլիսիի միջնորդության մասին
10 Հոկտեմբերի 2023, 19:20
Վրացի հրապարակախոս, լրագրող և քաղաքագետ Առնո Խիդիրբեգիշվիլին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ դառնալու Վրաստանի առաջարկը:
Փորձագետի կարծիքով՝ Վրաստանն աշխարհում միակ երկիրն է, որին վստահում են երկու կողմերը՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը:
«Պատմականորեն, Վրաստանը բազմիցս ապացուցել է, որ կարող է չեզոք լինել, նա չի կարող կողմնակալ լինել, քանի որ Վրաստանը միակ երկիրն է, որտեղ ապրում է գրեթե նույն քանակությամբ ադրբեջանական և հայկական Սփյուռք՝ մոտավորապես 300 հազար հայ և 300 հազար ադրբեջանցի։
Վրաստանը հանդուրժող երկիր է, բազմազգ, եւ նրա ողջ հմայքը, ուժն ու վտանգն այն է, որ մի օր մեր թշնամիները կպայթեցնեն այդ դանդաղ գործողության ականը այն է՝ ազգամիջյան հակամարտությունները։ Մենք մեկ անգամ արդեն այրվել ենք օսերի և աբխազների հետ հակամարտություններում, ուստի ցանկացած նախագահ միշտ հասկացել է, որ դա ամենասարսափելին է, որ կարող է պատահել։ Այդ պատճառով դա երբեք չի լինի»,- ասել է փորձագետը։
Խիդիրբեգիշվիլիի խոսքով՝ Արևմուտքը ցանկանում է Սյունիքի մարզը բռնի ուժով հանձնել Ադրբեջանին և Թուրքիային։
«Առաջին բռնկման ժամանակ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին դրական դեր խաղաց, երբ հայերը ականապատման քարտեզները փոխանակեցին գերիների հետ։ Նա փայլուն խաղաց այդ միջնորդական դերը։ Եվ այսօր Փաշինյանի զանգերը, նախագահ Ալիևի այցը, հենց դրան էր նվիրված։ Հակամարտությունն ավարտված է, քանի որ այդպես է ցանկացել հայկական կողմը, և հարցն այլևս դրված չէ Ղարաբաղի պատկանելության մասին։ Այժմ տեխնիկական հարցեր են ընթանում խաղաղ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, ինչ-որ տեղաշարժեր կան։
Արեւմուտքում մեր թշնամիները ցանկանում են, որպեսզի այդ հակամարտությունը շարունակվի, եւ այնտեղից հեռանա ռուսական բազան, ամբողջությամբ հեռացվի Ռուսաստանի ներկայությունը Կովկասում։ Դրա համար, նրանք ուզում են Սյունիքի մարզն էլ ինչ-որ կերպ բռնակցնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ու Թուրքիան հասկացել են, որ դա ծուղակ է և իրենք դրան ոչ մի կերպ չեն գնա։ Ժամանակին այդպես՝ բռնի կերպով, Սահակաշվիլին Ռուսաստանին սովորեցրեց Հարավային Օսիան ու Աբխազիան, որոնք ահա այսպիսի մեռած բեռ են՝ կախված ռուս հարկատուների ուսերին», — եզրափակել է Խիդիրբեգիշվիլին։