Վիվեկ Ռամասվամին Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ վայրագությունների մեջ
10 Հոկտեմբերի 2023, 23:40
ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ վայրագությունների մեջ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի ժամանակ։
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, վայրագություն է։ Ես նկատի ունեմ, որ մոտ 100-120 հազար հայեր, ովքեր քրիստոնյա են, հեռացել են այն տարածաշրջանից, որը վաղուց տուն են անվանում: Շատ վայրագություններ մինչ օրս չեն լուսաբանվել արեւմտյան մամուլում», — նշել է Ռամասվամին: