ՌԴ-ն անցանկալի ՀԿ-ների ցանկը կփոխանցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գործընկերներին

12 Հոկտեմբերի 2023, 11:45

Քաղաքականություն

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գործընկերներին կփոխանցի Ռուսաստանում անցանկալի 110-ը արտասահմանյան հասարակական կազմակերպությունների ցանկը և օտարերկրյա գործակալների ռեեստրը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի` Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերի հետաքննության հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը։

«Մեր կարծիքով՝ ԱՊՀ երկրների խորհրդարանականների առաջնային խնդիրը համատեղ հակազդեցությունն է արտաքին միջամտության փորձերին։ ԱՊՀ երկրների գործընկերներին կփոխանցենք Ռուսաստանում անցանկալի 110 արտասահմանյան ՀԿ-ների ցանկը, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր պետության անվտանգության համար»,- ասել է Պիսկարյովը։

Քաղաքական գործիչը նշել է, որ կփոխանցեն նաև օտարերկրյա գործակալների ռուսական ռեեստրը։

«Մեր երկրում օտար, արտասահմանյան շահերը պաշտպանողների մասին տեղեկատվությունը կարող է հետաքրքիր լինել նաև մեր հարևաններին», — հավելել է նա։