Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է ծանր հումանիտար հետևանքներին. ԱԳՆ խոսնակ

14 Հոկտեմբերի 2023, 16:30

Քաղաքականություն

ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձեւը եւ հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ, եւ լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների եւ անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։

Այս մասին Х-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել է «Հումանիտար իրավիճակն Արցախում» բանաձեւը եւ համանուն հանձնարարականը։

Վեհաժողովն արձանագրել է, որ գոյություն ունեն էթնիկ զտումների հիմնավորված կասկածներ, եւ նշել է, որ էթնիկ զտման իրականացումը՝ որպես ռազմական հանցագործություն կամ հանցագործություն մարդկության դեմ, կարող է անհատական քրեական պատասխանատվության հանգեցնել։