Ռուսաստանը ցանկանում է հայ-ադրբեջանական հակամարտությունում վերականգնել բանակցողի՝ գերիշխող դերը. Դենիս Դենիսով

16 Հոկտեմբերի 2023, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Դենիս Դենիսովը Alpha News-ին հետ զրույցում անդրադարձել է Մոսկվայում Բաքվի և Երևանի միջև բանակցություններ կազմակերպելու՝ Ռուսաստանի առաջարկին։

«Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, Ռուսաստանի Դաշնության կողմից միանգամայն տրամաբանական ցանկություն է՝ վերականգնել բանակցողի՝ գերիշխող դերը հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում։

Փաստն այն է, որ անցած տարվա ընթացքում մենք կարողացանք նկատել բազմաթիվ նախաձեռնություններ տարբեր սուբյեկտների կողմից, որոնք փորձել են զբաղեցնել Ռուսաստանի տեղը բանակցային գործընթացում, ըստ էության, դուրս մղել Ռուսաստանի Դաշնությանը բանակցային գործընթացից կամ գոնե Ռուսաստանի փոխարեն դառնալ առանցքային գործոն գործընթացի կարգավորման հարցում։

Սա վերաբերում է ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այնպես էլ Եվրամիությանը։ Այո, կարելի է շարունակել թվարկել, բայց սրանք են հիմնական խաղացողները: Եվ Ռուսաստանի Դաշնությունն այժմ, իհարկե, ջանքեր կգործադրի այս գործընթացում առաջատար դերին վերադառնալու համար»,- ասել է Դենիսովը։

Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները դա չեն ցանկանա։

«Հայաստանի իշխանությունների համար այս ձևաչափը կարող է լինել միայն պարտադրված միջոց, մանավանդ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսել ենք, որ Հայաստանի իշխանությունները բավականին կտրուկ, կոշտ, հաճախ ոչ մտածված դիրքորոշում են ցուցաբերում, որը կարելի է բնութագրել՝ որպես հակառուսական:

Եվ այս առումով, քիչ հավանական եմ համարում, որ նրանց կողմից կարող է լինել Ռուսաստանի Դաշնությանը բանակցային այս գործընթացին ներգրավելու կամ վերադարձնելու նախաձեռնություն։ Այսինքն՝ սա միայն պարտադրված միջոց կարող է լինել Երևանի իշխանությունների համար»,- նկատել է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Մոսկվայի և Երևանի հարաբերություհարաբերությունների զգալի սառեցում և դիստանցավորում:

«Ես չեմ ուզում մեղադրել կողմերից մեկին կամ սուր քննադատել, բայց կարող ենք փաստել, որ չկա քաղաքական կամք երկրների միջև կառուցողական, նորմալ, ազնիվ երկխոսության համար։ Եվ այս առումով, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հաճախ, ինչ-որ չափով , զավեշտալի ​​է թվում, երբ լիովին հասկանալով, որ Ռուսաստանն իրենց համար եղել և մնում է աշխարհի առանցքային գործընկերներից մեկը՝ անում են կտրուկ մերժում առաջացնող քայլեր, ավելին՝ ցուցադրական քայլեր: Սա բավականին տարօրինակ դիրքորոշում է, որը դժվար թե բերի այդ հարաբերությունների վերականգնմանը»,- եզրափակել է Դենիս Դենիսովը։

Հիմա եթերում