Սոչի քաղաքի Նոր-Լույս գյուղում նշվել է Սուրբ Թարգմանչաց տոնը

18 Հոկտեմբերի 2023, 01:00

Մշակույթ

Սոչի քաղաքի Նոր-Լույս գյուղում նշվել է Սուրբ Թարգմանչաց տոնը: Նշենք, որ այս տարի Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշել է հոկտեմբերի 14-ին։

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ նշվում է Թարգմանչաց տոնը: Այն սահմանվել է Աստվածաշունչը թարգմանած Ս. Մեսրոպ Մաշտոց և Ս. Սահակ Պարթև վարդապետների, ինչպես նաև Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու պատվին:

Հայ Առաքելական Եկեղեցին Աստվածաշնչի թարգմանիչներին դասել է սրբերի շարքը, քանի որ հայ ժողովուրդն այդ տքնաջան աշխատանքի շնորհիվ ժառանգություն է ստացել հայալեզու Աստվածաշունչը:

Հասկանալով ժամանակի պահանջները՝ նրանք ձեռնամուխ են եղել սուրբ գործին՝ Հայոց գրերի և գրականության ստեղծմանը։

Տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։

Միջոցառման լուսանկարները՝ Սոչիի ՌՀՄ տելեգրամյան ալիքից