ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Համաշխարհային մշակութային ժառանգություն» գրքի շնորհանդեսը
19 Հոկտեմբերի 2023, 13:10
ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Համաշխարհային մշակութային ժառանգություն» գրքի շնորհանդեսը։
Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն հյուրերին ներկայացրել է գրքի հեղինակ Կարինե Դանիելյանին։
Նա ճարտարապետ և դիվանագետ է, երկար տարիներ զբաղվել է մշակութային համագործակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կարգավիճակում։
Նա հյուրերին է ներկայացրել ծրագրի կարևոր կողմերը՝ ընդգծելով առաջնահերթ խնդիրներից մեկը՝ Հայաստանի մշակութային հարուստ ժառանգության հանրահռչակումը և դրա պահպանման կարևորության խորը գիտակցումը։
Գաբբեն Դանիելյանին շնորհել է Լազարևների տան պատվավոր մեդալ՝ հայ-ռուսական մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած ավանդի համար։