«Ուշադրություն, գնացքը մոտենում է»․ «Ինտերի» հրապարակումը՝ Մխիթարյանի լուսանկարներով

19 Հոկտեմբերի 2023, 16:10

Սպորտ

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» սոցցանցերում հրապարակել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարներն ու դրանց կից կատարել գրառում:

«Ուշադրությո՛ւն, գնացքը մոտենում է»,- գրել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Նշենք, որ վերջին շրջանում իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Ինտերը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ: 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը: