Հայազգի խոհարարը հաղթել է Մոսկվայում կայացած պիցցայի պատրաստման առաջնությունում
20 Հոկտեմբերի 2023, 19:28
Սամարայի բնակիչ Կարեն Թաիրյանը հաղթել է Մոսկվայում կայացած պիցցայի պատրաստման առաջնությունում:
«Մամա միա, սա գլուխգործոց է»,- samaraonline24.ru-ի փոխանցմամբ՝ ասել են իտալացիները Կարեն Թաիրյանի պատրաստած պիցցան ճաշակելուց հետո:
Նա հաղթել է Պիցցայոլոյի գավաթի 2023 թվականի առաջնությունում՝ «Դասական մարգարիտա» անվանակարգում և մասնակցել «Համի շուրջ. միլիոնատերերի պայքար» ծրագրին:
«Կատարյալ պիցցան առաջին հերթին բաղկացած է կատարյալ խմորից։ Ես վերցրեցի պիցցայոլոյի գավաթը «Դասական մարգարիտա» անվանակարգում, որն այնքան էլ հեշտ չէ: Այստեղ Դուք պետք է շատ թույն խմոր պատրաստեք, լցոնումը այնքան էլ կարևոր չէ: Դուք դեռ պետք է շրջանցեք ուժեղ մասնագետներին: Դա հաջողվել է անել խմորի շնորհիվ, որը ես մշակել եմ գրեթե երկու տարի»,- պատմել է Թաիրյանը:
Պիցցայոլոյի գավաթի՝ 2023 թվականի առաջնությունն անցկացվել Է Մոսկվայում։ Սա ամենամյա մասշտաբային միջոցառում է: