ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը փորձել է ճնշում գործադրել գրադարանի ղեկավարության վրա՝ պահանջելով չեղարկել «Արցախը՝ դեմքերով» ցուցահանդեսը
23 Հոկտեմբերի 2023, 19:36
Դոնի Ռոստովում գտնվող ամենամեծ գրադարանում այս օրերին տեղի է ունենում հայ լուսանկարիչ Լևոն Հովսեփյանի «Արցախը՝ դեմքերով» ցուցահանդեսը։
Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատունը փորձել է ճնշում գործադրել գրադարանի ղեկավարության վրա՝ ցուցահանդեսը չեղարկելու համար։
Ըստ մամուլի հրապարակումների, դեսպանատանն ի պատասխան՝ հիշեցրել են, որ «գրադարանը գտնվում է ոչ թե Ադրբեջանում, այլ Ռուսաստանի Դաշնությունում՝ Դոնի Ռոստովում, մի քաղաքում, որտեղ հայերն ապրել են գրեթե 300 տարի՝ հիմնադրումից ի վեր, և Բաքուն չէ, որ պետք է թելադրի, թե որ միջոցառումներն անցկացվեն քաղաքային գրադարանում, որոնք՝ ոչ»: