«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը ամփոփում է արդյունքները
20 Մայիսի 2023, 16:20
Շուրջ 200 մասնակցի աշխարհի տարբեր երկրներից, նախաձեռնության 15 նպատակներից երեքի քննարկում. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը ամփոփում է արդյունքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը 2023 թվականի մարտի 10-12-ին մեկ դահլիճում էր համախմբել 200 մասնակցի աշխարհի տարբեր երկրներից։ Երեք օրերի ընթացքում նրանք քննարկել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ», ու քվեարկությամբ ընտրեցին յուրաքանչյուր նպատակին վերաբերող քաղաքականության առաջարկներ և նախաձեռնությունների առաջնահերթություններ: