Ալբեր Բոգոսյան. ոսկերչական արվեստի ավանդույթների ժառանգորդը
28 Հոկտեմբերի 2023, 09:05
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ալբեր Բոգոսյանը հայտնի ոսկերիչ և բարերար է և, ինչպես նրան անվանում են, նաև՝ ոսկերչական արվեստի ավանդույթների ժառանգորդ:
Արաբական շեյխ-մուլտիմիլիարդատերերը, արիստոկրատները, ներկայիս ժամանակներում սակավաթիվ թագավորները և բարձր ոսկերչական արվեստի հասարակ գիտակները գիտեն, որ Bogh-Art ոսկերչական ապրանքանիշում միշտ կարելի է գտնել ինչ-որ յուրահատուկ և անկրկնելի բան։
Ոսկերչական արհեստի նկատմամբ սերը նրա մոտ ժառանգական է: Նա ոչ միայն հմուտ ոսկերիչ է, որն ունի յուրահատուկ, բարդ ճաշակ, այլև լավ գործարար։ Ալբերտ Բոգոսյանին և նրա ընտանիքին հաջողվել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ Հայաստանում:
Vogue պարբերականն ընդգծում է, որ Բոգոսյանը ոսկերչական արվեստի վիրտուոզ է, իսկ հոնգկոնգցի մասնագետներն ասում են, որ Bogh-Art-ի յուրաքանչյուր իր տարբերվում է ամեն քարի անկրկնելի գեղեցկությունը ներկայացնելու գաղափարով:
Բոգոսյանը հայտնի է նաև՝ որպես եզակի կոլեկցիոներ: Նրա հնաոճ զարդերի և ինտերիերի իրերի հավաքածուն անվիճելիորեն համարվում է աշխարհի ամենահարուստներից մեկը: «Ես հավաքում եմ այդ իրերը, ոչ թե պատճենելու, այլ դրանցով հիանալու համար», — պարզաբանել է ոսկերիչը: