Սարիկ Անդրեասյանը կթողարկի «Ի՞նքն է մեղավոր» դրամատիկական սերիալը
04 Նոյեմբերի 2023, 00:06
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/11/02110820/photo_5337232228561834404_x.jpg)
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Իվի օնլայն կինոթատրոնի համար նկարահանել և արտադրել է «Ի՞նքն է մեղավոր» դրամատիկական սերիալը, որի հիմքում ընկած է Մարգարիտա Գրաչովայի «Երջանիկ առանց ձեռքերի» ստեղծագործությունը:
tvmag.ru-ի փոխանցմամբ՝ Սարիկ Անդրեասյանի դրամատիկական սերիալը նկարագրում է 2017 թվականին մերձմոսկովյան Սերպուխովում տեղի ունեցած իրական իրադարձությունները:
Դմիտրի Գրաչովը, իմանալով, որ կինը՝ Մարգարիտան, ցանկանում է ամուսնալուծվել իրենից, վրեժխնդրության դաժան ծրագիր է հորինել. նա կնոջը տարել է անտառ և կացնով կտրել երկու ձեռքերի թաթերը:
Հետագայում մի թաթը հաջողվել է փրկել, իսկ երկրորդի համար պրոթեզ են դրել։ Պատմությունը հրապարակվել է լրատվամիջոցներում և առաջացրել հասարակական լայն արձագանք:
Սերիալի սցենարիստն է Գայանե Մարկոսյանը: