Նաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան պաշտոնապես ամուսնացել են

02 Նոյեմբերի 2023, 17:10

Հայեր

Ռուսական «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը և Match TV հեռուստաալիքի և Rodina Media ֆուտբոլային թիմի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան պաշտոնապես ամուսնացել են: Այս մասին հայտնում է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի տելեգրամ ալիքը։

«Անցյալ շաբաթ ձեզանից շատերը մեկնաբանություններում հարցնում էին՝ ի՞նչ առիթով եք շնորհավորում Տիկնիզյանին:

Այժմ կարող ենք ասել, որ հոկտեմբերի 24-ին Նաիրն ու Յանան պաշտոնապես ամուսիններ են դարձել», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերին Տիկնիզյանը Ռոմաշկինային ամուսնության առաջարկ է արել, և նա համաձայնել է: