Նոյեմբերի 10-ին Մոսկվայում տեղի կունենա «Գործակալ 004. Օպերացիա Գառնի» կատակերգության պրեմիերան
04 Նոյեմբերի 2023, 21:35
Մոսկվայի «Կինոմաքս-Մոզաիկա» կինոթատրոնում նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա հայ ռեժիսոր և սցենարիստ Հայկ Կբեյանի «Գործակալ 004. Օպերացիա Գառնի» կատակերգության պրեմիերան:
kino-teatr.ru-ի փոխանցմամբ՝ ֆիլմում գլխավոր դերերում են ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը։