Պատրուշևը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին

04 Նոյեմբերի 2023, 15:45

Քաղաքականություն

Ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի նախապատրաստումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Մոսկվան բանակցություններ է վարում Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի հարցով»,- նշել է Պատրուշևը և հավելել, որ այդ կապակցությամբ «հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: