«Արարատը» ընդհատեց պարտությունների շարքը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

21 Մայիսի 2023, 20:27

Սպորտ

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր մեկնարկեց 33-րդ տուրը:

Առաջին խաղում «Արարատը» հյուրընկալեց «Նոային»: Արարատցիները հաղթեցին 1:0 հաշվով: Միակ գոլը 47-րդ րոպեին խփեց ֆրանսիացի Կարիմ Հաջին: «Արարատն» ընդհատեց երեք անընդմեջ խաղից բաղկացած պարտություների շարքը, վաստակեց 33 միավոր և հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Շիրակին»: «Նոան» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը և վաստակած 23 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին 9-րդ տեղը:

Տուրի մնացած խաղերը կկայանան մայիսի 21-ին և 22-ին։