Վորոնեժի Կամերատա փառատոնին Կարեն Շահգալդյանն ու Սոնա Բարսեղյանը կներկայացնեն հայկական երաժշտություն
10 Նոյեմբերի 2023, 08:37
Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին նվիրված՝ նոյեմբերի 9-ից 13-ը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կանցկացվի Վորոնեժի Կամերատա փառատոնը:
vrnkamerata.ru-ի փոխանցմամբ՝ փառատոնի անցկացման ժամկետը պատահական չի ընտրվել. ուղիղ 110 տարի առաջ այդ օրը Սերգեյ Ռախմանինովն իր միակ համերգը տվել է Վորոնեժում։
Նոյեմբերի 12-ին ֆիլհարմոնիկ համերգասրահի բեմում հանդես կգան ջութակահար Կարեն Շահգալդյանը և դաշնակահար Սոնա Բարսեղյանը: Նրանք կկատարեն Կոմիտասի և Սայաթ-Նովայի մեղեդիները՝ Գեորգի Սարաջյանի մշակմամբ: