Չարլի Փափազյան․ հայազգի հայտնի գարեջրագործը

11 Նոյեմբերի 2023, 16:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ամբողջ աշխարհում սիրված ըմպելիքի ամերիկացի գիտակն իր ողջ կյանքը նվիրել է այս գործին։ Նրան հաճախ անվանում են ամերիկյան գարեջրագործության հեղափոխական։

Չարլի Փափազյանը ծնվել է 1949 թվականին Նյու Ջերսիում, հայկական ընտանիքում, որը ժամանակին փախել է Հայոց ցեղասպանությունից։ Կրթությամբ Չարլին ատոմային ինժեներ է։ Բայց նրա կյանքի գործը գարեջրագործության ռազմավարությունն էր։ Սա տնային գարեջրագործության մի ամբողջ շարժում է:

Փափազյանը 1979 թվականին ԱՄՆ-ում ստեղծել է տնային գարեջրագործության ասոցիացիա։ Նրա՝ «Տնային գարեջրագործության ուրախությունները» գիրքը, որը լույս է տեսել 1984 թվականին և վերապրել է մի քանի հրատարակություններ, հիմնովին փոխել է ամերիկացիների վերաբերմունքը գարեջրի նկատմամբ:

Հենց այս հեղինակային աշխատանքն էր, որ ոգեշնչեց Ամերիկայում տնային գարեջրի շատ սիրահարների հիմնել արտադրություն և մուտք գործել առևտրային շուկա: Փափազյանի շնորհիվ 1980-1990 թվականներին տնական գարեջրի արտադրությունը դարձել է Ամերիկայի փոքր բիզնեսի առանցքային ճյուղերից մեկը։

Փափազյանի ասոցիացիան կլանել է ամերիկյան գարեջրագործության կազմակերպությունը՝ մեկ գիշերվա ընթացքում վերածվելով աշխարհի խոշորագույն կառույցներից մեկի, որը մինչ օրս առաջ է մղում ամերիկյան արհեստագործական գարեջուր արտադրողների շահերը:

Գարեջրագործը նաև 30 տարի շարունակ հանդիսանում է տնային գարեջրագործության ինստիտուտի և ավանդական մեծ ամերիկյան գարեջրի փառատոնի հիմնադիրը:

ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում մեծ հաջողություն է վայելում Չարլի Փափազյանի հայկական կայսերական տնական գարեջրի բաղադրատոմսը: Նա ամեն ինչ գիտի տանը գարեջուր պատրաստելու տեխնոլոգիայի մասին։