ՌԴ-ն Անդրկովկասից ոչ մի տեղ չի անհետանա, և մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն. Լավրով
12 Նոյեմբերի 2023, 15:50
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/24114609/1830405021_0_522_2048_1674_1920x0_80_0_0_ae337d0cdf5adf4c68c306818ed49d5b.jpg)
Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր ծրագրերը, սակայն դա չի հաջողվի։ Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի վարող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները: Դա չի ստացվի: Մենք այստեղ ենք պատմականորեն և ոչ մի տեղ չենք անհետանա: Եվ մեր գործընկերները, մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն»,- ընդգծել է Լավրովը։