«Ինտերի» հաղթանակը․ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ․ տեսանյութ

13 Նոյեմբերի 2023, 09:25

Սպորտ

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» մրցել է «Ֆրոզինոնեի» հետ։ Թիմն առավելության է հասել 2։0 հաշվով։

43-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրեթե խաղադաշտի կենտրոնից, ձախ եզրային գծի մոտից կատարած հարվածով մրցակցի դարպասը գրավել է իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։

48-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրել է թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։

Տեսանյութն՝ այստեղ

Նշենք, որ «Ինտերը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։

Հիմա եթերում