Սանկտ Պետերբուրգում կազմակերպվել է խեցեգործ-քանդակագործ Թովմաս Թամրազյանի ստեղծագործական երեկոն

15 Նոյեմբերի 2023, 08:37

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Lրագրողի տանը տեղի է ունեցել գեղանկարիչ-քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի անդամ Թովմաս Թամրազյանի ստեղծագործական երեկոն: Կազմակերպվել էր նկարչի «Ժամանակի հետքերը» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Թամրազյանին են հանձնվել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի շնորհակալական նամակը և հուշամեդալը:

Թամրազյանը միջազգային ցուցահանդեսների և մրցույթների ակտիվ մասնակից է։ Նկարչի աշխատանքներում նշանակալի է Լենինգրադի պատերազմի և շրջափակման թեման: Նրա հայրը մասնակցել է քաղաքի ազատագրման մարտերին։