Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Մեքենան բացում էին, քեզ որպես թիվ հաշվում ու վերջ. գնա՛, դու այլևս հայրենիք չունես. արցախցի բռնագաղթված Մարիամ Սարգսյան

15 Նոյեմբերի 2023, 21:45

Երբ նկուղներում լսում էինք պայթյունների ձայները, հասկացանք, որ այս պատերազմը վերջն է լինելու։ Alpha News-ի հետ զրույցում պատմում է Մարիամ Սարգսյանը՝ հիշելով Արցախում անցկացրած վերջին օրերի վերջին հիշողությունները։

«Տպավորություն էր՝ այդ արկերը թափվում էին մեր գլխին ու դրանցից փրկվել ուղղակի հնարավոր չէ։ Երբ հասանք նկուղ, չեմ հիշում թեկուզ հինգ րոպե, որ դադարեին պայթյունների ձայները»։

Նրա խոսքով՝ ամեն պահի սպասում էին, որ ադրբեջանցիները դուռը կբացեն ու կմտնեն ներս։

«Լույսերն անջատված էին, գիշեր-ցերեկ խառնվել էին իրար, ու դու նկուղում նստած չգիտես՝ երբ կլինի վերջը։ Այնտեղ նստած քեզ ամեն պահի թվում է, որ ադրբեջանցիները հաջորդ պահին դուռը կբացեն ու կմտնեն նկուղ։ Ու այ դա կլինի իրական վերջը, դա կլինի ցեղասպանություն»։

Առաջին պայթյունների պահին Մարիամ Սարգսյանը եղել է ամուսնու տանը, ով բնակվում էր Մարտունի քաղաքի հենց կենտրոնում: Գրկած երեխային դուրս է եկել, մոր հետ միասին, ով եկել էր աղջկա մոտ հյուր՝ ճաշելու:

«Մայրս աշխատում էր Մարտունու շրջվարչակազմում: Ամուսնուս տունը Մարտունի քաղաքի կենտրոնում էր, որտեղ և ես էի բնակվում: Մայրս եկավ ճաշի, երբ սեղան էի դնում ու հենց այդ ժամանակ էլ սկսվեց: Մայրս խոսում էր հեռախոսով Երևանում գտնվող քրոջս հետ, ով մի շաբաթ առաջ էր Արցախից Կարմիր Խաչի մեքենայով եկել Երևան: Հասկացա, որ նորից սկսվեց, սակայն չէի ուզում որ այդ ձայնը քույրս նորից լսի»,- պատմում է Մարիամ Սարգսյանը:

Մանրամասն ՝ տեսանյութում

Հիմա եթերում