Ռոբերտ Կարապետյանի վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Եկատերինբուրգի մեծ էկրանին
Եկատերինբուրգի «Կինոյի տան» մեծ դահլիճում կայացել է «Уралфильм» ստուդիայի ռեժիսոր Ռոբերտ Կարապետյանի «Գտնված է, ողջ է» ֆիլմի ցուցադրությունը։
«Золотая горка» պարբերականի փոխանցմամբ՝ «Բեկում»-ը ջոկատներից մեկն է, որը պարբերաբար օգնում է մարդկանց գտնել ծանոթներ, ընկերներ և հարազատներ:
«Ֆիլմի թեման հեշտ չէ, տեղ-տեղ բարոյապես ծանր է։ Գլխավոր դրվագներից մեկը սենսացիոն պատմությունն է՝ վեցամյա Դալեր Բոբիևի որոնումներով, որին հետագայում մահացած են գտել ավտոտնակում։ Մենք սկսեցինք նկարահանել այս պատմությունը հենց սկզբից, դուրս եկանք «Բեկում» ջոկատով՝ փնտրելու։ Այս դժբախտությունը ցնցեց և՛ որոնողներին, և՛ ամբողջ երկիրը», — ասվում է ֆիլմի անոտացիայի մեջ։
Ռոբերտ Կարապետյանի խոսքով՝ նկարահանումները շարունակվել են ինը ամիս՝ ինչպես ցերեկները, այնպես էլ գիշերները՝ կորածներին գտնելու համար: