Մոսկվայում կանցկացվի Կոմիտասյան շաբաթ

20 Նոյեմբերի 2023, 18:11

Հայեր | Մշակույթ

Մոսկվայի հայկական թանգարանը Հայկական ակումբի և ՌՊԳ Արևելյան գրականության կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 20-26-ը կանցկացնի մշակութային-լուսավորչական շաբաթ՝ նվիրված Կոմիտասի ստեղծագործություններին:

Կոմիտասի հիշատակի շաբաթը կբացի «Կոմիտաս. ընդհատված թռիչք» դասախոսությունը։ Այն կներկայացնի մշակութաբան և գրականագետ Նարինե Էյրամջյանցը, ով կպատմի մեծագույն կոմպոզիտորի և ժամանակակից մշակույթի վրա նրա ազդեցության մասին:

Այնուհետև տեղի կունենա Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի բարեգործական ցուցադրությունը:

Սա ֆիլմ է այն դարաշրջանի մասին, որտեղ ստեղծվել են Կոմիտասի մեծ գործերը։ Ֆիլմն ընտրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։