«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը գործարկում է Երևան-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները

22 Նոյեմբերի 2023, 17:51

Տնտեսություն և Բիզնես

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը գործարկում է Երևան-Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները։

Ավիաընկերությունից հայտնում են, որ Երևան-Միներալնիե Վոդի առաջին ուղիղ թռիչքը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։

Նախատեսվում է շաբաթական երկու թռիչք` հիմնականում հինգշաբթի և շաբաթ օրերին։

Ըստ աղբյուրի՝ ավիատոմսի մեկ ուղղության գինը, առանց ուղեբեռի, 32 հազար ՀՀ դրամ է, ուղեբեռով` 41 հազար  դրամ։ Թռիչքներն իրականացվելու են A321 հարմարավետ ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 1 ժամ 10 րոպե է։