Տեխասի Սուրբ Սարգիս եկեղեցին

26 Նոյեմբերի 2023, 11:29

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Տեխասի Սուրբ Սարգիս եկեղեցին առաջին անգամ օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին, իսկ առաջին ժամերգությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը։

Եկեղեցու ճարտարապետական ոճը համատեղում է հին և ժամանակակից դիզայներական լուծումները։

Տաճարի պատերից մեկի վրա կա Հայոց ցեղասպանության զոհերի թիվը խորհրդանշող 1,5 միլիոն ճյուղերից բաղկացած հայկական «կենաց ծառի» պատկեր: