Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի սաները այցելել են Մոսկվայի «Սլովո» գրչության կենտրոն
28 Նոյեմբերի 2023, 09:25
Նոյեմբերի 24-ին Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի սաները այցելել են Մոսկվայի «Սլովո» գրչության կենտրոն՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Վերգինե Գալստյանի հետ: Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ գիմնազիայի սաները հնարավորություն են ունեցել ոչ միայն իմանալ հետաքրքիր փաստեր, այլև անհավատալի ճանապարհորդություն կատարել դեպի այն դարաշրջանը, երբ տպագրությունը սկսվել է Ռուսաստանում: